Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Թորբյորն Յագլանդ. Ես մտահոգությամբ եմ հետևում Եվրախորհրդի անդամ Հայաստանում կատարվող իրադարձություններին

Թորբյորն Յագլանդ. Ես մտահոգությամբ եմ հետևում Եվրախորհրդի անդամ Հայաստանում կատարվող իրադարձություններին
30.07.2016 | 11:01

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարությամբ է հանդես եկել երևանյան իրադարձությունների կապակցությամբ. «Ես մտահոգությամբ եմ հետևում Եվրախորհրդի անդամ Հայաստանում կատարվող իրադարձություններին, որտեղ զինված խումբը արդեն մի քանի օր շարունակ պատանդների է պահում Երևանի ոստիկանական բաժանմունքում:

Ուզում եմ հիշեցնել, որ երկրներում, որտեղ իշխում է օրենքը, բոլոր ճգնաժամերը պետք է հանգուցալուծվեն քաղաքական երկխոսությամբ` հարգելով ժողովրդավարական նորմերն ու չափանիշները», - ասել է Յագլանդը: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ տալ այս վտանգավոր իրադրությանը և վերադառնալ ժողովրդավարական միջոցներին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքը պետք է գերակայեն, հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի», - հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 6426

Մեկնաբանություններ